Մադրիդի «Ռեալը» նոր կենտրոնական պաշտպան է փնտրում։
Մադրիդի «Ռեալը» մտադիր էր ձեռք բերել Յորոյին, սակայն չէր պատրաստվում վճարել այն գումարը, որը ակնկալում էր ստանալ «Լիլը»։ Այսպիսով, ֆրանսիացին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
Միաժամանակ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դեռ մտածում է նոր պաշտպան հրավիրելու մասին։ Ըստ La Gazetta dello Sport-ի, տարբերակներից մեկը Մատս Հյումելսն էր: Այնուամենայնիվ, գերմանացու ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը որոշակիորեն թուլացել է։
Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդը դեռ նոր ակումբ չի ընտրել։ Պաշտպանի ծառայություններից ցանկանում են օգտվել Լևերկուզենի «Բայերն» ու «Բոլոնիան»։
Բացի Հյումելսից, Մադրիդի «Ռեալը» իր հայտացուցակում ունի նաև Էմերիկ Լապորտին։ Իսպանիայի ներկայացուցիչը կապված է «Ալ-Նասրի» հետ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: