ՊՍԺ-ն մտել է Նիկո Ուիլյամսին գնելու պայքարի մեջ

ՊՍԺ-ն մտել է «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի համար պայքարի մեջ, հայտնում է Football Espana-ն։ Փարիզցիներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ։

Հայտնի է, որ իսպանացին «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է: Այժմ կատալոնացիները պետք է մրցեն ՊՍԺ-ի հետ։

Ֆուտբոլիստի փոխհատուցման չափը կազմում է 58 մլն եվրո։ «Ատլետիկը» չի ցանկանում բաց թողնել 22-ամյա եզրային հարձակվողին, բայց երբ այդ կետը ակտիվանա, ամեն ինչ կախված կլինի խաղացողից։