Պեպ Գվարդիոլան նշել է, թե ով է արժանի «Ոսկե Գնդակին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես կարձագանքի, եթե իր թիմի կիսապաշտպան Ռոդրին արժանանա «Ոսկե Գնդակին»։

Անցած մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև EURO-2024-ը, որտեղ ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։

«Չեմ կարող ժխտել, որ ուրախ կլինեի, եթե Ռոդրին ստանար «Ոսկե Գնդակը»։

Մրցակցել, առաջադրվել կամ նվաճել «Ոսկե Գնդակը» ֆանտաստիկ ձեռքբերում է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: