«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել պաշտպան Աարոն Վան-Բիսակային։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Մանկունիացիները ֆուտբոլիստին գնահատում են 10 միլիոն ֆունտ ստեռլինգ: Փոխարենը «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» պաշտպանին։
Անգլիացին «Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 26-ամյա եզրային պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։