«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Լենի Յորոն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին:
Հոլանդացի մասնագետը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի հուլիսին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճեց Անգլիայի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը։
«Ես գիտեմ, որ նա այն մարդկանցից է, ովքեր սիրում են այն խաղացողներին, ովքեր ցանկանում են հաղթել, ովքեր մեծ նպատակներ են դնում իրենց առաջ: Ես պատրաստ կլինեմ մեռնել այս ակումբի համար խաղադաշտում։ Անգլիայում և այս ակումբում իմ երկիրը ներկայացնելը պատիվ է ինձ համար»,- Յորոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Լիլից» 2024 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt-ը Յորոյին գնահատում է 50 միլիոն եվրո: