«Ֆլամենգոյի» նախագահ Ռոդոլֆո Լանդիմը նշել է, թե երբ պետք է խաղադաշտ վերադառնա «Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, ինչպես նաև անդրադարձել է 32-ամյա ֆուտբոլիստի հետ հնարավոր պայմանագիր կնքելու մասին լուրերին։
Նեյմարը շարքից դուրս է մնացել 2023 թվականի հոկտեմբերին։
«Ես քայլում եմ փողոցով, և մարդիկ ինձ հարցնում են, թե երբ եմ պայմանագիր կնքելու Նեյմարի հետ: Եվ ես նրանց ասում եմ։ Տղե՛րք, Նեյմարը «Ֆլամենգոյում» ամսական երկուսից ավելի աշխատավարձ է ստանոալու: Մարդիկ չեն գիտակցում գումարների չափը։
Կարծում եմ՝ Նեյմարը բացարձակապես աչքի ընկնող ֆուտբոլիստ է, լավագույնն աշխարհում։ Կտեսնենք, թե ինչպես նա կապաքինվի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա վերջերս ինձ ասաց, որ պետք է մարզավիճակը վերադառնա սեպտեմբերի կեսերին»,- ասել է Լանդիմը Charla Podcast-ում: