Իլկայ Գյունդողանը կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի

«Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել «Ալ-Սադ», հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ քաթարյան ակումբը, որի խաղացողն ու մարզիչն էր «Բարսելոնայի» նախկին մարզիչ Չավին, շահավետ առաջարկ է արել գերմանացի ֆուտբոլիստին։ Հաղորդվում է, որ Գյունդողանը դիտարկում է «Ալ-Սադի» առաջարկը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Գյունդողանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 51 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։