Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնացիների խաղաոճի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնացիների խաղաոճի մասին:

«Ես ցանկանում եմ նույն բանը, ինչ ցանկանում էին նախորդ մարզիչները՝ բարձր ճնշում գործադրել և խաղալ մրցակցի կիսադաշտում: Ես համաձայն եմ այս մտքին, բայց գլխավորը հաղթելն է։ Մենք ունենք մեր սեփական փիլիսոփայությունը, մենք ունենք մեր ոճը։ Մենք գիտենք, թե ինչպես ենք ուզում խաղալ, բայց յուրաքանչյուր հանդիպում փորձություն է, և հնարավոր են փոփոխություններ։ Մենք կարող ենք առաջ մղել կիսապաշտպանին կամ փոխել մեր պրեսինգի ձևը։

Մենք միշտ պատրաստ կլինենք փոխել մանր դետալները՝ առաջնորդվելով հակառակորդով։ Ավանդական մոտեցումն այստեղ տարածություններ ստեղծելու համար հպումով և շղթայական փոխանցումներով խաղալն է, բայց ես ցանկանում եմ, որ իմ խաղացողները կենտրոնանան գոլերի վրա: Եթե ​​գոլ խփելու հնարավորություն ունեք, գոլ խփեք։

Ֆիզիկական պատրաստվածությունը նույնքան կարևոր է, որքան տեխնիկան և մարտավարությունը, լավ մարզավիճակն ինձ համար շատ կարևոր է, քանի որ ֆուտբոլը պարզապես գնդակով խաղ չէ: Ես ֆուտբոլիստներին ասացի, որ եթե մարզվում եք 80%-ով, երբեք չեք կարողանա 100%-ով խաղալ խաղի ընթացքում»,- ասել է մասնագետը Barca One-ին տված հարցազրույցում: