Ֆեդերիկո Կիեզայով հետաքրքրված է «Ինտերը»։
Calciomercato-ն, հղում անելով Corriere della Sera-ին, հայտնում է, որ միլանցիները վերահսկում են եզրային հարձակվողի իրավիճակը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
Ներաձուրիները, սակայն, այժմ չեն փորձի գնել խաղացողին։ Նրանք պատրաստ կլինեն պայմանագիր կնքել նրա հետ, եթե նա դառնա ազատ գործակալ:
Այս պահին Կիեզայի բանակցությունները «Յուվենտուսի» հետ փակուղի են մտել, և ակումբը փորձում է վաճառել ֆուտբոլիստին։