«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայի հնարավոր հեռանալու լուրերի մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ֆուլհեմը», «Թոթենհեմը» և «Գալաթասարայը»։
«Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, ուստի այլ ակումբների կողմից միշտ հետաքրքրություն կլինի։ Երբ մրցաշրջանում 10 գոլ խփես և լավ հանդես գաս Շոտլանդիայի հավաքականի կազմում, հետաքրքրություն կառաջանա։
Բայց մենք ցանկանում ենք նրան պահել, քանի որ նա շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը։