«Բորդոն» հայտարարեց, որ ակումբը համաձայնել է տեղափոխվել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն ֆինանսական խնդիրների պատճառով։ Ֆրանսիացիները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ։
«Չնայած վերջին օրերին քննարկումները վերսկսվել են, FSG-ի ներկայացուցիչները հուլիսի 22-ին տեղեկացրել են «Բորդոյին» և նրա բաժնետերերին ակումբում ներդրող դառնալուց հրաժարվելու մասին՝ չնայած շահագրգիռ կողմերի հավաստիացումներին:
Այսպիսով, նոր ներդրողների բացակայության պայմաններում «Բորդոն» հետ է կանչել DNCG-ի 2024 թվականի հուլիսի 9-ի որոշման դեմ ներկայացված բողոքը։