Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը կվաճառվի աճուրդում

Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը կվաճառվի աճուրդում։

Sotheby’s աճուրդի տունը աճուրդի կհանի Մարադոնայի մարզաշապիկը, որը նա կրում էր Աշխարհի 1986 թվականի առաջնության կիսաեզրափակչում, հայտնում է Daily Mail-ը։ Այդ խաղում Արգենտինայի հավաքականը Դիեգոյի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց Բելգիայի ընտրանուն։

Խաղից հետո Մարադոնան իր մարզաշապիկը փոխանակեց դարպասապահ Ժան Մարի Պֆաֆի ձեռնոցներով։ Արգենտինացին ստորագրել է իր համազգեստի վրա. «Մեծն Ժան Մարիին, իմ ամբողջ սիրով»:

Աճուրդում ակնկալվող գինը 800 հազարից 1,2 միլիոն դոլար է։ 2022 թվականի մայիսին նույն մրցաշարի քառորդ եզրափակիչի Մարադոնայի մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային 9,28 միլիոն դոլարով