Բրայան Բրոբին կարող է հայտնվել հռոմեական ակումբում

«Այաքսի» կենտրոնական հարձակվող Բրայան Բրոբին հայտնվել է «Ռոմայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

22-ամյա հոլանդացին արդեն այս ամառ կարող է կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հեռանալ Ամստերդամից։ «Այաքսն» արդեն բազմաթիվ հարցումներ է ստացել ֆուտբոլիստի վերաբերյալ:

«Ռոման» հետևում է Բրոբիի իրավիճակին: Ինքը՝ Բրայանը, ցանկանում է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։