«Բարսելոնան» հայտարարել է «Լոս Անջելեսի» պաշտպանին գնելու մասին

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Լոս Անջելեսի» պաշտպան Մամադու Ֆոլին գնելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել 2+2 սխեմայով։

Կատալոնացիները չեն հայտնել գործարքի գումարը։ Ինչպես հայտնում է Transfermarkt պորտալը, «բլաուգրանան» ֆուտբոլիստի համար կվճարի 4 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում սենեգալցին վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայի» երկրորդ թիմում։ Անցած մրցաշրջանում 21-ամյա կենտրոնական պաշտպանը անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։