Ալեքս Ֆերգյուսոնը 660 հազար ֆունտով ձի է գնել

Ֆուտբոլի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն այն թիմում է, որը սահմանել է ազգային մրցավազքի համար ձի գնելու համաշխարհային ռեկորդը: Այս մասին իր էջերում խոսում է Goal պորտալը։

Ֆերգյուսոնի թիմը հաղթել է աճուրդում և ձին գնել 660 հազար ֆունտով։ Սա ազգային մրցավազքի ձիերի համաշխարհային ռեկորդ է: Մինչ այս ամենաթանկ ձին գնել էին 633 հազար ֆունտ ստեռլինգով։

Ալեքս Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» մարզել է 1986-2013 թվականներին։ Այս ընթացքում «կարմիր սատանաները» նվաճեցին մեծ թվով գավաթներ, այդ թվում՝ 13 Պրեմիեր Լիգայի և 2 Չեմպիոնների Լիգայի տիտղոս։