«Չելսիի» 12 ֆուտբոլիստներ կարող են լքել լոնդոնյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
«Կապտանռնագույնների» ծրագրերում չընդգրկված 12 խաղացողներից են՝ Ռոմելու Լուկակուն, Ռահիմ Ստերլինգը, Կեպա Արիզաբալագան, Բեն Չիլվելը, Ջորջե Պետրովիչը, Տրևո Չալոբան, Մալանգ Սարը, Արմանդո Բրոյան, Անդրեյ Սանտոսը, Չեզարե Կասադեյը, Գաբրիել Սլոնինան և Դատրո Ֆոֆանան։
2023/24 մրցաշրջանում «Չելսին» Անգլիայի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը։