«Վեստ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Պատրիկ Պապյանը։
ՈՒԵՖԱ-ի Pro արտոնագիր ունեցող 43-ամյա մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Հայաստանում և Ռուսաստանում:
Պապյանը երկար տարիներ աշխատել է «Փյունիկի» համակարգում, գլխավորել է երևանյան ակումբի երկրորդ թիմը:
2021-ին փորձառու մասնագետը գլխավորել է հայ-ռուսական «Վիստա» նախագիծը՝ մեծ աշխատանք տանելով երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստների հետ, որոնցից շատերը հետագայում համալրել են եվրոպական ակումբներ:
2022-ին Պապյանը հանդիսանում էր ռուսական «Արմավիրի» գլխավոր մարզիչը:
2023-ին մեր նոր գլխավոր մարզիչը ընդգրկված է եղել «Ալաշկերտի» մարզչական շտաբում:
«Վեստ Արմենիայի» ամբողջ անձնակազմը բարի գալուստ և բեղմնավոր աշխատանք է մաղթում գլխավոր մարզչին», – նշված է հայտարարության մեջ։