«Արսենալի» երկու պաշտպան բաց կթողնեն մինչմրցաշրջանային մարզումները

«Արսենալի» երկու պաշտպան բաց կթողնեն մինչմրցաշրջանային մարզումները, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ Տակեհիրո Տոմիյասուն և Կիրան Տիրնին շարունակում են վերականգնվել վնասվածքից: Նրանց ընդհանուր խումբ վերադառնալու ժամկետները մնում են անհայտ:

Նշենք, որ «Արսենալը» նախամրցաշրջանային նախապատրաստական ​​առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի չորեքշաբթի օրը՝ հուլիսի 24-ին, «Բորնմութի» հետ։