Հայտնի է՝ «Բանիկ» – «Ուրարտու» հանդիպման մրցավարական անձնակազմը

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Բանիկ» – «Ուրարտու» առաջին խաղը կսպասարկի Կոսովոն ներկայացնող մրցավարական անձնակազմը, հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

Գլխավոր մրցավարն է Մերվան Մեյտուլաուն։ Եզրային մրցավարներն են Արբնոր Բուալտովչին և Լումտուրյե Մուհդարին։ Հանդիպման չորրորդ պաշտոնայն է Ալբան Շալան։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին՝ Օստրավայի «Մեստսկի» ստադիոնում և կմեկնարկի 21։00-ին։