Անգլիական գրանդը պատրաստ է Կուբոյի համար վճարել 60 միլիոն եվրո

«Ռեալ-Սոսյեդադի» 23-ամյա վինգեր Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել անգլիական «Լիվերպուլում»։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է ակտիվացնել «Ռեալ-Սոսյեդադի» հետ ճապոնացու պայմանագրի գնման տարբերակը, որը կազմում է 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։