Ռոնալդո․ «Նա լավ գոլային բնազդ ունի»

Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն ասել է, թե ինչ է մտածում մադրիդյան ակումբի նորեկ, հայրենակից Էնդրիկի մասին։

«Էնդրիկը բարձրակարգ խաղացող է։ Նա լավ գոլային բնազդ ունի, լավ է փակում գնդակը մրցակիցներից և ուժեղ է մեկը-մեկի դիմաց։

Կարծում եմ՝ նա ոչ միայն ունի հարձակվողի համար անհրաժեշտ որակներ, այլ նաև 10 համարի հմտություններ»,- Ռոնալդոի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Էնդրիկի շնորհանդեսը կկայանա հուլիսի 27-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, որից հետո խաղացողը կմիանա Մադրիդի «Ռեալին» ԱՄՆ շրջագայությամբ։