Ռաֆայել Վարանը կարիերան կշարունակի Ա Սերիայում

Ռաֆայել Վարանը կարիերան կշարունակի «Կոմոյում»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպանը պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառ։ Մեկ տարով երկարաձգելու տարբերակ կլինի։

Փաստաթղթերն արդեն պատրաստ են և սպասում են ստորագրմանը։