«Թոթենհեմը» և «Մարսելը» համաձայնության են եկել կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության հարցում։ Այս մասին հայտնել է հայտնի ինսայդեր Սանտի Աունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերային գումարը կկազմի 13,5 մլն եվրո։
28-ամյա Պյեր-Էմիլ Հոյբյերգը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում չի կարողացել գոլեր խփել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոյբյերգով հետաքրքրված է «Նյուքասլը»։