Նիկո Ուիլյամսը մոտ օրերս կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը շուտով կդառնա «Բարսելոնայի» խաղացող, հայտնում է Sport.es-ը։

Նշվում է, որ կատալոնական ակումբը սպասում է ֆուտբոլիստի պատասխանին 5-ամյա պայմանագրի առաջարկին, սակայն նրանք վստահ են, որ նա կհամաձայնի։

Սպասվում է, որ Ուիլյամսը կլինի «Բարսելոնայի» ամառվա առաջին ձեռքբերումը: Հաջորդիվ կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել Իսպանիայի հավաքականի մեկ այլ խաղացողի՝ Դանի Օլմոյին։