Միշել Պլատինի. «Ինձ չի հետաքրքրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը»

Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ասել է, որ չի պատրաստվում հետևել իր երկրի ազգային հավաքականի ելույթներին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։

«Ինձ չի հետաքրքրում Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը: Ֆուտբոլը օլիմպիական մարզաձև չէ»,- ասել է Պլատինին։

Եվրոպական ֆուտբոլի նախկին ղեկավարի խոսքով՝ ֆուտբոլը խաղերի ծրագրում ընդգրկված է միայն այն պատճառով, որ այն մարզադաշտը լցնող մարզաձև է։

«Ֆուտբոլն է, որ գրավում է ամենամեծ թվով հանդիսատես, և վերջ։ ՖԻՖԱ-ն երբեք չի ցանկացել Օլիմպիական խաղերում տեսնել լավագույններին։ Դուք կարող եք հանդես գալ որպես երկրորդ, երրորդ, չորրորդ թիմ, ես դրանում որևէ իմաստ չեմ տեսնում։

Ես դեռ սպասում եմ խաղին։ Սա միասնության հրաշալի պահ է, լավագույն ժամանակը սպորտում, երբ հանդիսատեսը համախմբվում է մարզիկների շուրջ»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։