«Մարսելի» հարձակվողը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

Անգլիական «Քրիսթալ Փելասը» բանակցություններ է սկսել ֆրանսիական «Մարսելի» հետ հարձակվող Իսմայիլա Սարի հարցով, հայտնում է The Athletic-ը։

Հաղորդվում է, որ ֆրանսիացիները, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն 26-ամյա Սարին, ով նախկինում Անգլիայում հանդես է եկել «Ուոթֆորդում»: Ակումբների միջև արդեն բանակցություններ են ընթանում

2023/24 մրցաշրջանում Իսմայիլա Սարը 35 հանդիպում է անցկացրել «Մարսելի» կազմում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։