«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպան Մեյսոն Մաունթին, հայտնում է HITC-ը։

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը 25-ամյա Մաունթին նշել է այն խաղացողներից, ում տրանսֆերային առաջարկները կարող են դիտարկվել:

2023/24 մրցաշրջանում Մեյսոն Մաունթը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։