«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալի» աստղային ֆուտբոլիստով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով, հայտնում է Defenc Central-ը։

Հաղորդվում է, որ «կարմիր սատանաները» 23-ամյա Վինիսիուս Ժունիորին առաջարկում են 200 միլիոն եվրոյի աշխատավարձ՝ հինգ տարվա պայմանագրով, և պատրաստ են նրա համար վճարել 230 միլիոն եվրո, սակայն բրազիլացին չի պատրաստվում հեռանալ «Ռեալից»։

2023/24 մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 39 հանդիպում ՝ դառնալով 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։