Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել «Ինտեր Մայամիին»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել ակումբին իր պատվին կազմակերպված միջոցառման համար, որն անցկացվել է MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագոյի» դեմ խաղից առաջ (2։1)։

Ակումբը կազմակերպել էր Մեսսիի պատվին այդ միջոցառումը, ով Արգենտինայի հավաքականի հետ օրեր առաջ հաղթել էր Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Այդ տիտղոսը 45-րդն էր Մեսսիի կարիերայում։

«Ինտեր Մայամին» «Չիկագոյի» դեմ խաղից առաջ միջոցառում էր կազմակերպել, որի ժամանակ դաշտի կենտրոնում հայտնվել էր «45» թվով պաստառ, որի շուրջը կանգնած էին 45 երեխա՝ յուրաքանչյուրի ձեռքին Մեսսիի տիտղոսների նկարը։

«Շատ շնորհակալ եմ այս ամենի համար։ Հաճելի էր այս պահը կիսել մեր ժողովրդի հետ»,- գրել է Մեսսին սոցցանցերում։

Լիոնել Մեսսին պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։