Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել «Ինտեր Մայամիին»

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նոր գրառում է հրապարակել սոցցանցերում։

Ակումբը նախկինում կազմակերպել էր Մեսսիին մեծարելու արարողություն՝ կարիերայում նրա 45-րդ գավաթը (COPA AMERICA) նվաճելուց հետո: Լեոն շնորհակալություն է հայտնել ակումբին այս իրադարձության համար։

«Շատ շնորհակալ եմ, «Ինտեր Մայամի»։ Հաճելի էր կիսվել այս երեկո»,- գրել է Մեսսին։