«Միլանը» ծրագրում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել «Ուդինեզեի» հետ կիսապաշտպան Լազար Սամարջիչի հնարավոր տրանսֆերի շուրջ, հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ միլանյան թիմը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 15 միլիոն եվրո։ «Միլանը» կարծում է, որ Սամարջիչը կդառնա թիմի ներկայի և ապագայի կարևոր մասը։
Սամարջիչը «Ուդինեզեում» հանդես է գալիս 2021 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։