«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է պաշտոնականացնել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի տրանսֆերը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինները» դիտարկում են փոխարինման տարբերակները, եթե դարպասապահ Էդերսոնը հեռանա թիմից։ Նշվում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Իթթիհադը»։
Դոննարուման ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ 25-ամյա իտալացին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 114 հանդիպում։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 մլն եվրո։