Կոկե․ «Մենք գիտենք «Ռեալի» և «Բարսելոնայի» մակարդակը»

«Ատլետիկոյի» ավագ Կոկեն հայտնել է, թե ինչ է մտածում թիմի՝ Լա Լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունների մասին։ Նա նշել է, որ թիմի նպատակը մրցաշրջանում ցանկացած տիտղոս նվաճելն է։

«Տիտղոս․ Դա պետք է պահանջեք մեզանից։ Մենք գիտենք «Ռեալի» և «Բարսելոնայի» մակարդակը, ինչպես նաև եվրոպական թոփ թիմերը, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին»։ Պետք է լինել հավակնոտ և ձգտել ամենաբարձր նպատակներին»,- ասել է Կոկեն Marca-ին։

Նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 18-ին և ավարտվում մայիսի 25-ին։ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի Վալենսիային։ «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ, իսկ «Ատլետիկոն» կհանդիպի «Վիլյառեալին»։