Կարիմ Բենզեմա. «Ես գիտեի, որ նա վաղ թե ուշ դառնալու է «Ռեալի» ֆուտբոլիստ»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ՊՍԺ-ի նախկին հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության մասին իր կարծիքով։

«Ես գիտեի, որ Մբապպեն վաղ թե ուշ դառնալու է «Ռեալի» ֆուտբոլիստ։ Ես միշտ այդպես եմ մտածել, և այդպես է ստացվել։ Նա անհավանական ֆուտբոլիստ է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Մադրիդյան ակումբը Մբապպեի տրանսֆերի մասին հայտարարել է հունիսի 3-ին։ Ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։