Կարիմ Բենզեմա․ «Այս տարի նա արժանի է «Ոսկե գնդակին»»

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծիք է հայտնել, որ 2023/24 մրցաշրջանի վերջում «Ոսկե գնդակը» պետք է շնորհվի Մադրիդի «Ռեալի» իր նախկին թիմակցին՝ Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորին։

Բենզեման «Ոսկե գնդակը» նվաճեց 2022 թվականին։

-Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այս տարի «Ոսկե գնդակի» ֆավորիտը:

-Կնշեմ Վինիսիուսի անունը, քանի որ նա արժանի է դրան իր անցկացրած մրցաշրջանով։ Ոչ միայն այն, ինչ նա նվաճեց այս տարի, նա հիանալի էր նաև անցյալ տարի։ Նա երիտասարդ է, բայց արդեն կայացած որպես ֆուտբոլիստ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

2023/24 մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 39 խաղում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։