Խամես Ռոդրիգեսը մտադիր է վերադառնալ Եվրոպա

Խամես Ռոդրիգեսը վերջին COPA AMERICA-ի աստղն էր։ Կոլումբիացին հիանալի մրցաշար անցկացրեց, որտեղ 6 խաղում խփել է 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Այս արդյունքների շնորհիվ նրա թիմը նվաճեց COPA AMERICA-ի արծաթե մեդալները։

Հաղորդվում է, որ 33-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը պատրաստվում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ:

Ֆուտբոլիստը շուտով պետք է խզի պայմանագիրն իր ներկայիս ակումբի՝ բրազիլական «Սան Պաուլուի» հետ։ Դա տեղի կունենա կողմերի փոխադարձ համաձայնությամբ։