«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը Լաուտարո Մարտինեսի հետ

«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ։ Սրա մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Ներաձուրրիի նախագահ Ջուզեպպե Մարոտային։

Կողմերը ստորագրեցին 5 տարվա պայմանագիր, որով խաղացողը տարեկան կստանա 9 միլիոն եվրո։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է հաջորդ շաբաթ։

Լաուտարոն «Ինտերում» է հանդես գալիս 2018 թվականից։ Երեք մրցաշրջան անընդմեջ արգենտինացին թիմի լավագույն ռմբարկուն է: Անցած մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։