Ինիգո Մարտինեսը կլքի «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Ինիգո Մարտինեսը չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետն արդեն վերջնական որոշում է կայացրել ֆուտբոլիստի և նրա ապագայի վերաբերյալ։

Լա Լիգայի վերջին մրցաշրջանում նա «Բարսայի» կազմում անցկացրել է ընդամենը 20 հանդիպում։ Նախկինում ֆուտբոլիստը Բիլբաոյի «Ատլետիկում» հանդես է եկել վեց մրցաշրջան։