Խրիստո Ստոիչկով. «Նա դեռ երեխա է»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը խոսել է իսպանացի հարձակվող Լամին Յամալի մասին, ով լավ հանդես եկավ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

«Նա դեռ երեխա է, նրան պետք է պաշտպանել և ոչ այնքան բարձր դիրքում դնել։ Յամալին պետք է ժամանակ տալ հետագա զարգացման համար»,- Ստոիչկովի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

EURO-2024-ում Յամալը 7 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում՝ դառնալով մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։