Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ է պետք իր թիմին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ է պետք թիմին։

«Երբ տեսնում եմ մեր խաղացողներին, այդ թվում՝ երիտասարդներին, երբեմն մտածում եմ, որ մեզ պետք է այնպիսի խաղացող, ով գիտի, թե ինչպես հաղթել հանդիպումները։

Բայց մենք նաև լավ երիտասարդ խաղացողներ ունենք, որոնց պետք է օգնենք աճել այստեղ. սա մեր աշխատանքն է և «Բարսայի» փիլիսոփայության մի մասը»,- մեջբերում է Mundo Deportivo-ն մասնագետին։