Դանի Օլմոն ընտրել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է վաճառել 26-ամյա ֆուտբոլիստին, եթե շահավետ առաջարկ ստացվի։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, առաջնահերթություն է տալիս կատալոնական ակումբ տեղափոխվելուն։ «Բարսելոնան» մտադիր է տրանսֆերի համար վճարել մինչև 60 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթիով» և «Բավարիայով»։

Նախորդ մրցաշրջանում Օլմոն անցկացրել է 25 հանդիպում, խփել ութ գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։