«Չելսիի» կիսապաշտպանը շատ մոտ է մադրիդյան ակումբին միանալուն

«Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը կարող է դառնալ Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող, հայտնում է AS-ը։

Նշվում է, որ 24-ամյա անգլիացին Դիեգո Սիմեոնեի ֆավորիտն է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։

Ինքը՝ Գալագերը, թիմի մասին տեղեկություններ է փնտրել իր ազգային թիմակից Կիրան Տրիպյերից, ով բարձր է գնահատել ակումբը:

Մադրիդի «Ատլետիկոն» արդեն 20 միլիոն եվրոյի առաջին առաջարկն էր արել «Չելսիին», սակայն այն մերժվել էր։