Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը շուտով կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը սպասում է ֆուտբոլիստի պատասխանին 5-ամյա պայմանագրի առաջարկին, սակայն նրանք վստահ են, որ նա կհամաձայնվի որքան հնարավոր է շուտ։
Ուիլյամսը կարող է դառնալ «Բարսելոնայի» ամառվա առաջին ձեռքբերումը։ Հաջորդիվ կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել Իսպանիայի հավաքականի մեկ այլ խաղացողի՝ Դանի Օլմոյին։