«Բարսելոնան» վերսկսել է հետաքրքրությունը Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի նկատմամբ։ Կանտեն «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախն էր 2023 թվականին, երբ ավարտվեց նրա պայմանագիրը «Չելսիի» հետ, սակայն կիսապաշտպանը որոշեց միանալ «Ալ Իթիհադին»։
Ինչպես հայտնում է SPORT-ը, Կանտեի ելույթները գրավել են «Բարսայի» ուշադրությունը, որը նույնպես ֆրանսիացուն ներառել է ամառային թիրախների ցանկում։
Կատալոնական ակումբը ցանկանում է ֆրանսիացուն վարձակալել 2024/25 մրցաշրջանի համար։