«Բարսելոնան» մտադիր է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է վարձակալել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուին, հայտնում է DIario Sport-ը։

Հաղորդվում է, որ կատալոնացիները կարող են 30-ամյա Կանսելուի հետ պայմանագիր կնքել մեկ մրցաշրջանի համար՝ որոշակի մարզական պայմաններով գնելու հնարավորությամբ: Պաշտպանն արդեն մերժել է այլ ակումբների առաջարկները, քանի որ ցանկանում է շարունակել ելույթները «Բարսելոնայում»:

Անցած մրցաշրջանում Ժոաու Կանսելուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։