«Բարսելոնան» դեռ մտադիր չէ բաժանվել իր հարձակվողից

Կատալոնական «Բարսելոնան» դեռ չի ծրագրում բաժանվել իր հարձակվող Անսու Ֆաթիից, հայտնում է Mas Que Pelotas-ի լրագրող Ադրիան Սանչեսը։

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը կարծում է, որ 21-ամյա Ֆաթին արժանի է թիմում հաստատվելու ևս մեկ հնարավորության: Ուստի հարձակվողը, հավանաբար, նոր մրցաշրջանը կսկսի «Բարսելոնայի» կազմում։

Անսու Ֆաթին 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է անգլիական «Բրայթոնում», որտեղ անցկացրել է 30 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։