Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մուսա Դիաբին տեղափոխվում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադ», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ սաուդյան արաբական ակումբը «վիլանների» հետ պայմանավորվել է 25-ամյա Դիաբիի տրանսֆերի շուրջ 60 միլիոն եվրոյով՝ ներառյալ բոնուսները: Հարձակվողը պայմանագիր կկնքի հինգ մրցաշրջանի համար։
2023/24 մրցաշրջանում Մուսա Դիաբին «Աստոն Վիլլայի» կազմում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։