Ամադու Օնանան նոր ակումբ ունի

«Ասթոն Վիլայի» կազմը համալրել է «Էվերթոնի» և Բելգիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Ամադու Օնանան։

Գործարքի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստը «Ասթոն Վիլայի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ, իսկ տրանսֆերային գումարը կազմել է 60 միլիոն եվրո։

2023/24 մրցաշրջանում բելգիացին բոլոր մրցաշարերում «Էվերթոնի» 37 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։