«Բենֆիկայի» նախագահը անդրադարձել է Ժոաու Նևեշի ապագային

«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոստան մեկնաբանել է պորտուգալական ակումբի և ֆրանսիական ՊՍԺ-ի միջև բանակցությունները կիսապաշտպան Ժոաու Նևեշի տրանսֆերի վերաբերյալ, որի փոխհատուցման գումարը կազմում է 120 միլիոն եվրո։

«Այո, մենք առաջարկ ունենք Ժոաուի համար: Մենք արդեն քննարկում ենք տրանսֆերի գումարը։ Ես երբեք չեմ ասել, որ Ժոաուն կհեռանա միայն 120 միլիոն եվրոյով»,- Կոստայի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Նևեշը «Բենֆիկայի» սան է։ 2023/2024 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 55 խաղում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։