ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ չնայած այն տեղեկատվությանը, որ հայտնվել է հոլանդացի կիսապաշտպանի՝ «Բավարիայի» հետ համաձայնության մասին։
Նշվում է, որ Սիմոնսի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
Սիմոնսը ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։